ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ Ի ԴԵՄՍ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՄԻ, ԻՍԿ<br /> ԱՄՆ-Ի ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ` ԹՇՆԱՄԻ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ Ի ԴԵՄՍ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՄԻ, ԻՍԿ
ԱՄՆ-Ի ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ` ԹՇՆԱՄԻ

  • 30-08-2007 17:00:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման տվյալներով, ռուսաստանցիների 21%-ը համարում է, որ աամենաբարեկամական երկիրը Չինաստանն է: Անցած տարի ՉԺՀ-ն Ֆրանսիայի հետ կիսում էր 3-րդ տեղը, սակայն չինացիները 2-րդ տեղն էին գրավում հավանական հակառակորդների ցուցակում 16%-ով (2007 թվականին` 3%): Երկրորդ եւ երրորդ տեղերը 12%-ով կիսում են Գերմանիան եւ Բելոռուսիան: 2006 թվականին Բելոռուսիան համարվում էր ամենաբարեկամական երկիրը (19%), իսկ Գերմանիան զբաղեցնում էր 2-րդ տեղը (14%): Կենտրոնը հարցումն անցկացրել է օգոստոսի 25-26-ը, հարցվել է 1600 մարդ Ռուսաստանի 46 տարածաշրջաններում, գրում է «Վեդոմոստին»: ԱՄՆ-ը նախկինի պես գլխավորում է հավանական հակառակորդների ցուցակը, 2006 թվականի համեմատությամբ հակավարկանիշը 45%-ից նվազել է մինչեւ 26%-ի: Երկրորդ տեղում 19%-ով Վրաստանն է, որին 2006 թվականին Ռուսաստանի թշնամի էր համարել հարցվածների 7%-ը: Երրորդ տեղը (7%) բաժանում են Մեծ Բրիտանիան, Մերձբալթիկան ամբողջությամբ եւ Ուկրաինան: Չկողմնորոշվողների թվաքանակը 2007 թվականին կտրուկ աճել է. չեն կարողացել Ռուսաստանի բարեկամ երկրները նշել 49%-ը (2006 թվականին` 37%), իսկ 51%-ը` թշնամիներին (մեկ տարի առաջ 26%):
Նոյյան տապան  -   Միջազգային