ԹԱԼԻԲՆԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՐԱՎԿՈՐԵԱՑԻ ԵՐԵՔ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ<br />


ԹԱԼԻԲՆԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՐԱՎԿՈՐԵԱՑԻ ԵՐԵՔ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ

  • 29-08-2007 16:26:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում թալիբները հարավկորեացի 19 պատանդներից երեքին հանձնել են տեղի ցեղերից մեկի առաջնորդին: Ցեղի ավագը, իր հերթին, պետք է ազատ արձակված պատանդներին հանձնի Կարմիր խաչի աշխատակիցներին: Այս մասին «Թալիբանի» ներկայացուցիչները եւ անձամբ ավագը հայտնել են «Ֆրանսպրես» գործակալության թղթակցին: Ըստ Սեուլի ներկայացուցիչների, համաձայնությունը ձեռք է բերվել այն պայմանով, որ հարավկորեական զորքերը, ինչպես որ ծրագրվում էր, Աֆղանստանից կհեռանան մինչեւ այս տարվա վերջ: Այժմ երկրում գտնվում են ոչ մարտական ստորաբաժանումների մոտ 200 հարավկորեացի զինծառայողներ: Դրանից բացի, Հարավային Կորեան համաձայնել են դադարեցնել ողջ միսիոներական գործունեությունը Աֆղանստանում եւ իր քաղաքացիների ուղեւորությունները այդ երկիր:
Նոյյան տապան  -   Միջազգային