ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿՎՃԱՐԻ 150<br /> ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ<br />


ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿՎՃԱՐԻ 150
ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

  • 30-07-2007 18:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործի շրջանակներում պետական կարիքների համար անշարժ գույքի օտարման դիմաց Հայաստանի Հանրապետությունը իր նախաձեռնությամբ ՀՀ քաղաքացի Գեւորգ Չղլյանին կվճարի 150 հազար դոլար: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը: Նա միաժամանակ նշեց, որ այդ գումարը վճարվելու է ըստ քաղաքացու եւ պետության միջեւ ձեռք բերված համաձայնության:
Նոյյան տապան  -   Հասարակություն