ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՇԱՐՎԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՄԶԿԻԹԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՇԱՐՎԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՄԶԿԻԹԸ

  • 30-07-2007 16:37:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 29-ին Պակիստանում «Թալիբան» շարժման մոտ 150 գրոհայիններ Մոմանդի շրջանում պաշարել են մի մզկիթ: Գրոհայիններն իրենց վերահսկողությունն են հաստատել նաեւ մզկիթի հարեւանությամբ գտնվող, ժամանակին բրիտանական գաղութարարների դեմ պայքարող Հաջի Սահիբ Թուրանգզայի գերեզմանը: Ըստ տեղեկությունների, գրոհայիններն այդ քայլով իրենց բողոքի ձայնն են բարձրացրել կառավարական զորքերի` Իսլամաբադում իրականացրած Կարմիր մզկիթի գրոհի դեմ: Նրանք հայտարարել են, թե «Մոմանդում կան 3 հազար մարտիկներ, որոնք պատրաստ են հանուն հավատքի զոհել իրենց կյանքը»: Հիշեցնենք, որ Կարմիր մզկիթը Պակիստանի ոստիկանության եւ զորքերի կողմից հուլիսի 3-ին շրջափակվել էր իսլամիստ ուսանողների եւ ներքին զորքերի ստորաբաժանման միջեւ տեղի ունեցած բախումից հետո, ինչի հետեւանքով զոհվել էր 12 եւ վիրավորվել 150 մարդ: Հուլիսի 11-ին երկրի կառավարական զորքերը ծայրահեղականներից ամբողջությամբ ազատագրել էին երկրի մայրաքաղաքում գտնվող մզկիթը: Գրոհի ժամանակ սպանվել էր նաեւ իսլամիստների առաջնորդ Աբդուլ Ռաշիդ Գազին: Իսկ հուլիսի 27-ին մզկիթի մերձակայքում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով զոհվել էր 12 եւ վիրավորվել 40 մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play