ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՔՈՒՄ. ԿԱՆ ՏԱՍՆՅԱԿ ԶՈՀԵՐ ԵՎ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ<br /> ՎԻՐԱՎՈՐՆԵՐ<br />


ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՔՈՒՄ. ԿԱՆ ՏԱՍՆՅԱԿ ԶՈՀԵՐ ԵՎ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ
ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

  • 26-07-2007 17:55:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 26-ին Բաղդադում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է իրաքյան ոստիկանության 5 աշխատակից: Ըստ տեղեկությունների, վերջիններիս մահվան պատճառ է դարձել ճամփեզրին տեղադրված ռումբը: Նշվում է նաեւ, որ հուլիսի 25-ին Բաղդադում տեղի ունեցած 2 պայթյունների հետեւանքով զոհվել է 50 եւ վիրավորվել ավելի քան 130 մարդ: Ինչպես հաղորդել են Իրաքի իրավապահ մարմինները, պայթյուններից առաջինը որոտացել է երկրի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը տոնող երկրպագուների ամբոխում, իսկ 2-րդը` Բաղդադի արեւելյան մասում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play