ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ<br /> ԹԻՎԸ,- ԱՍՈՒՄ Է ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ<br />


ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ
ԹԻՎԸ,- ԱՍՈՒՄ Է ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ

  • 10-07-2007 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Եթե 1990-ականներին անորոշ իրավիճակ էր ստեղծվել գրական ընտանիքում եւ սերնդափոխության հարցը վտանգված էր, ապա վերջին տարիներին իրավիճակը կտրուկ փոխվել է եւ ավելացել է երիտասարդ գրողների թիվը»,- հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանը: Ըստ նրա, այսօր ՀԳՄ-ի շարքերը ոչ միայն համալրվել են երիտասարդ գրողներով, այլեւ ստեղծվել է «Սերունդ» էլեկտրոնային թերթը, «Ցոլքեր» պատանեկան գրական հանդեսը, իսկ ՀԳՄ հրատարակչությունում «Մուտք» մատենաշարով տպագրվել է երիտասարդ ստեղծագործողների երկու տասնյակից ավելի գիրք: Լ.Անանյանը նշեց նաեւ, որ երիտասարդ սփյուռքահայ գրողների ստեղծագործությունները նույնպես պետք է հրատարակվեն «Մուտք» մատենաշարով, որպեսզի եւ Սփյուռքում, եւ հայրենիքում ճանաչեն նրանց: «Այսինքն այսօր երիտասարդներն ունեն ստեղծագործելու եւ տպագրվելու բոլոր հնարավորությունները»,- ասաց ՀԳՄ-ի նախագահը: Անդրադառնալով ՀԳՄ-ի ծրագրերին Լ.Անանյանը հայտնեց, որ աշնանը Հայաստանում եւ Արցախում կանցկացվեն Ռուսաց լեզվի շաբաթ, օտարագիր հայ գրողների համաժողով, ինչպես նաեւ վրացական պոեզիայի օրեր: Նշվեց նաեւ, որ արդեն սկսվել են հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Գրողների համահայկական համաժողովի եւ պոեզիայի միջազգային փառատոնի նախապատրաստական աշխատանքները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play