ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»<br /> ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ <br />


ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»
ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ

  • 02-07-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջագային կազմակերպության հայաստանյան գրասենյակը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն եւ մի շարք այլ հասարակական կազմակերպություններ հուլիսի 2-ին կազմակերպել էին բողոքի երթ` ընդդեմ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում ՀՀ կառավարության առաջարկվող փոփոխության, որն, ըստ ցույցի մասնակիցների, միանշանակ միտված է «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման դեմ: Հիշեցնենք, որ հունիսի 29-ին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծով նախատեսվում է «միանշանակ արգելել Հանրային հեռուստառադիոընկերության հաճախություններով այլ հեռարձակվող կազմակերպությունների գործունեությունը»: ՀՀ կառավարության շենքից դեպի ՀՀ Ազգային Ժողով երթի մասնակիցները քայլում էին բերանները սպիտակ ժապավեններով փակած: Ցուցարարները ԱԺ-ի շենքի մոտ տեղադրեցին «Փակել Ազատությունը. քեզ համար, Հայաստան», «1937-2007», «Ամոթ ֆեոդալական կլանին եւ դրա մանկլավիկներին» բավանդակությամբ պաստառներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի նախագահ Ամալյա Կոստանյանը, երթի նպատակը ԱԺ պատգամավորների կողմից երկրորդ ընթերցմամբ օրինագծի ընդունումը կանխելն է: «Մենք չենք կասկածում, որ այդ օրենքը կընդունվի, քանի որ մեր երկրում կամայականություն է տիրում,- միաժամանակ նշեց նա:
Նոյյան տապան  -   Հասարակություն