ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է ՄՈՏ 120 ՀՐԴԵՀ<br />


ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է ՄՈՏ 120 ՀՐԴԵՀ

  • 29-06-2007 21:15:00   | Հունաստան  |  Միջազգային
ԱԹԵՆՔ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արտասովոր շոգ եւ չորային եղանակը Հունաստանում խոշոր հրդեհների պատճառ է դարձել: Վառվում են անտառազանգվածներ, այդ թվում Աթենքի անմիջական մերձակայքում: Ծուխն ու կրակը երկու մահվան պատճառ են դարձել: Ավելի վաղ շոգից Հունաստանում վախճանվել է ինը մարդ: Հունական իշխանությունները կրակի դեմ պայքարելու համար օգնության դիմում է հղել Եվրոմիությանը: Դիմումին արձագանքել են Ֆրանսիան եւ Իսպանիան` հրդեհները մարելու համար ուղարկելով հատուկ ինքնաթիռներ: Այժմ կրակի մարմանն օգնում են հինգ ինքնաթիռներ եւ երկու հատուկ հանդերձված ուղղաթիռներ: Ընդամենը Հունաստանում մոլեգնում են մոտ 120 հրդեհներ, այդ թվում Կրետեում, Պելոպոնես թերակղզում եւ Աթենքից հյուսիս: Իրավիճակը բարդանում է չդադարող շոգի պատճառով, երկրի շատ շրջաններում ցերեկային ջերմաստիճանը արդեն մեկ շաբաթ 40-ից բարձր է ըստ Ցելսիուսի սանդղակի:
Նոյյան տապան  -   Միջազգային