ԻՐԱՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ 20 ԳԼԽԱՏՎԱԾ ԴԻԱԿՆԵՐ<br />


ԻՐԱՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ 20 ԳԼԽԱՏՎԱԾ ԴԻԱԿՆԵՐ

  • 28-06-2007 19:52:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի ոստիկանության աշխատակիցները հունիսի 28-ին Բաղդադից ոչ հեռու հայտնաբերել են 20 գլխատված մարդկանց մարմիններ: Դիակները հայտնաբերվել են Տիգրիս գետի ափին` Բաղդադի հարավում գտնվող Սալման Պակ շրջանում: Ըստ նախնական տվյալների, բոլոր գլխատվածները արական սեռի ներկայացուցիչներ են: Ոստիկանությունը ենթադրում է, որ այդ զանգվածային սպանության հետ կարող է առնչություն ունենալ «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությունը: Նշենք նաեւ, որ այսօր առավոտյան Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 25-ի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play