ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 15-06-2007 12:15:00   |   |  Միջազգային
ՌԱՄԱԼԼԱ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը որոշում է ընդունել կառավարության լիազորությունները դադարեցնելու մասին եւ ինքնավարությունում հայտարարել է արտակարգ դրություն: Այսպես կոչված «ազգային միաբանության կառավարությունը», որը ստեղծվել էր այս տարվա մարտին եւ որի մեջ մտնում էին ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, չկարողացավ կանխել այդ երկու շարժումների կողմնակիցների զինված հակամարտությունը: Հակառակ Մահմուդ Աբբասի որոշմանը, պաղեստինյան վարչապետ, ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Հանիան հայտարարել է, որ իրենք իշխանության են եկել ընտրությունների միջոցով, հետեւաբար պաղեստինյան կառավարությունը շարունակելու է իր աշխատանքը: Վերջին 6 օրերի ընթացքում երկու խմբավորումների միջեւ տեղի ունեցող արյունալի բախումների հետեւանքով զոհվել է մոտ 100 մարդ: ՀԱՄԱՍ-ը գործնականում վերահսկողության տակ է վերցրել Գազայի ողջ հատվածը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play