ՎՈԼՖԳԱՆԳ ԼՈՒԻԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀՀ ԳԱԱ-Ի ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ<br />


ՎՈԼՖԳԱՆԳ ԼՈՒԻԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀՀ ԳԱԱ-Ի ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ

  • 23-05-2007 16:54:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ:ՀՀ ԳԱԱ-ի նախագահության մայիսի 23-ի նիստում որոշում է ընդունվել ՀՀ ԳԱԱ-ի պատվավոր դոկտորի կոչում շնորհել հանրահայտ մաթեմատիկոս, Տրիրի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Վոլֆգանգ Լուիին: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԳԱԱ-ի Լրատվական ծառայությունից: Վ.Լուին ակտիվորեն նախաձեռնել եւ մասնակցել է Հայաստանի եւ Գերմանիայի մաթեմաթիկոսների միջեւ համագործակցության ամրապնդմանը, այդ թվում մեծ աշխատանք է տարել բազմաթիվ գիտաժողվների, սեմինարների կազմակերպման, գիտնականների փոխանակման եւ այլ ծրագրերի իրականացման ասպարեզում:
Նոյյան տապան  -   Հասարակություն