ՄԱՅԻՍԻ 4-6-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԿՐԱՄՆԻԿ-ԱՐՈՆՅԱՆ ՄՐՑԱՄԱՐՏԸ
03-05-2007 15:10:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 4-6-ին Երեւանում
կանցկացվի արագ շախմատի մրցամարտ աշխարհի չեմպիոն Վլադիմիր
Կրամնիկի եւ աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի միջեւ: Մայիսի 3-ին
նշանակված է վիճակահանությունը: Իսկ մրցամարտի բացման հանդիսավոր
արարողությունը տեղի կունենա մայիսի 4-ին (ժամը 17-ին)
Ալ.Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի դահլիճում: Օրական
կխաղարկվի 25-ական րոպե տեւողությամբ 2-ական պարտիա: Մարզասերների
մուտքն ազատ է լինելու:
Նշենք, որ շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը մայիսի
2-ին Երեւան է ժամանել տիկնոջ` ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթի
լրագրողուհի Մարի Լորանի, հետ: