ՄԱՅԻՍԻ 4-6-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԿՐԱՄՆԻԿ-ԱՐՈՆՅԱՆ ՄՐՑԱՄԱՐՏԸ<br />


ՄԱՅԻՍԻ 4-6-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԿՐԱՄՆԻԿ-ԱՐՈՆՅԱՆ ՄՐՑԱՄԱՐՏԸ

  • 03-05-2007 15:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 4-6-ին Երեւանում կանցկացվի արագ շախմատի մրցամարտ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի եւ աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի միջեւ: Մայիսի 3-ին նշանակված է վիճակահանությունը: Իսկ մրցամարտի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 4-ին (ժամը 17-ին) Ալ.Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի դահլիճում: Օրական կխաղարկվի 25-ական րոպե տեւողությամբ 2-ական պարտիա: Մարզասերների մուտքն ազատ է լինելու: Նշենք, որ շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը մայիսի 2-ին Երեւան է ժամանել տիկնոջ` ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթի լրագրողուհի Մարի Լորանի, հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play