ՄԱՅԻՍԻ 4-6-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԿՐԱՄՆԻԿ-ԱՐՈՆԵԱՆ ՄՐՑԱՄԱՐՏԸ<br />


ՄԱՅԻՍԻ 4-6-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԿՐԱՄՆԻԿ-ԱՐՈՆԵԱՆ ՄՐՑԱՄԱՐՏԸ

  • 03-05-2007 15:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 4-6-ին Երեւանում կանցկացուի արագ շախմատի մրցամարտ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի եւ աշխարհի գաւաթակիր Լեւոն Արոնեանի միջեւ: Մայիսի 3-ին նշանակուած է վիճակահանութիւնը: Իսկ մրցամարտի բացման հանդիսաւոր արարողութիւնը տեղի կունենայ մայիսի 4-ին (ժամը 17-ին) Ալ.Սպենդիարեանի անուան օպերային թատրոնի դահլիճում: Օրական կխաղարկուի 25-ական րոպե տեւողությամբ 2-ական պարտիա: Մարզասերների մուտքն ազատ է լինելու: Նշենք, որ շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը մայիսի 2-ին Երեւան է ժամանել տիկնոջ` ֆրանսիական «Ֆիգարօ» օրաթերթի լրագրողուհի Մարի Լորանի, հետ:
  -   Սպորտ