ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԾՐԱԳԻՐ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
28-03-2007 15:06:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Լուսաստղ» բարեգործական
հասարակական կազմակերպությունը Վանաձորում իրականացնում է
«Աշխատանքի հավասար իրավունք» ծրագիրը, որի նպատակն է նպաստել
աշխատունակ տարիքի հաշմանդամների զբաղվածությանը եւ նրանց
աշխատանքային իրավունքների պաշտպանությանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ
ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց կազմակերպության նախագահ Նունե
Պեպանյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3,4 մլն դրամ (մոտ
9,4 հազ. ԱՄՆ դոլար): Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են
հաշմանդամների մասնագիտական ուսուցման դասընթացներ, ինչից հետո
աշխատանքներ են տարվում նրանց ըստ մասնագիտության աշխատանքով
ապահովելու ուղղությամբ:
Ծրագրի շրջանակներում արդեն վերապատրաստում են անցել
վանաձորցի 20 հաշմանդամներ, որոնցից 2-ը աշխատանքի են տեղավորվել,
իսկ 8-ը նախանտեսում են սկսել իրենց սեփական գործը, որի
ձեւակերպման հետ կապված ծախսերը հոգում է պետությունը: