ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՒՈՒՄ Է ԾՐԱԳԻՐ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br /> ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՒԱՍԱՐ ԻՐԱՒՈՒՆՔ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ<br />


ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՒՈՒՄ Է ԾՐԱԳԻՐ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՒԱՍԱՐ ԻՐԱՒՈՒՆՔ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ

  • 28-03-2007 15:06:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպութիւնը Վանաձորում իրականացնում է «Աշխատանքի հաւասար իրաւունք» ծրագիրը, որի նպատակն է նպաստել աշխատունակ տարիքի հաշմանդամների զբաղվածությանը եւ նրանց աշխատանքային իրաւունքների պաշտպանութեանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց կազմակերպութեան նախագահ Նունէ Պեպանեանը, ծրագրի ընդհանուր արժէքը կազմում է 3,4 մլն դրամ (մօտ 9,4 հազ. ԱՄՆ դոլար): Ծրագրի շրջանակներում կազմակերպւում են հաշմանդամների մասնագիտական ուսուցման դասընթացներ, ինչից յետոյ աշխատանքներ են տարւում նրանց ըստ մասնագիտութեան աշխատանքով ապահովելու ուղղութեամբ: Ծրագրի շրջանակներում արդէն վերապատրաստում են անցել վանաձորցի 20 հաշմանդամներ, որոնցից 2-ը աշխատանքի են տեղաւորուել, իսկ 8-ը նախանտեսում են սկսել իրենց սեփական գործը, որի ձեւակերպման հետ կապուած ծախսերը հոգում է պետութիւնը:
  -   Հասարակութիւն