ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԾՐԱԳԻՐ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br /> ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ<br />


ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԾՐԱԳԻՐ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

  • 28-03-2007 15:06:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպությունը Վանաձորում իրականացնում է «Աշխատանքի հավասար իրավունք» ծրագիրը, որի նպատակն է նպաստել աշխատունակ տարիքի հաշմանդամների զբաղվածությանը եւ նրանց աշխատանքային իրավունքների պաշտպանությանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց կազմակերպության նախագահ Նունե Պեպանյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3,4 մլն դրամ (մոտ 9,4 հազ. ԱՄՆ դոլար): Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են հաշմանդամների մասնագիտական ուսուցման դասընթացներ, ինչից հետո աշխատանքներ են տարվում նրանց ըստ մասնագիտության աշխատանքով ապահովելու ուղղությամբ: Ծրագրի շրջանակներում արդեն վերապատրաստում են անցել վանաձորցի 20 հաշմանդամներ, որոնցից 2-ը աշխատանքի են տեղավորվել, իսկ 8-ը նախանտեսում են սկսել իրենց սեփական գործը, որի ձեւակերպման հետ կապված ծախսերը հոգում է պետությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play