Դվին Մունջողլյանը հաղթել է պինգ պոնգի Լիբանանի<br /> միջհամալսարանական մրցաշարում<br />


Դվին Մունջողլյանը հաղթել է պինգ պոնգի Լիբանանի
միջհամալսարանական մրցաշարում

  • 21-12-2009 16:55:00   | Լիբանան  |  Սպորտ
ԲԵՅՐՈՒԹ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեն Ժոզեֆ համալսարանում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Լիբանանի պինգ պոնգի միջհամալսարանական մրցաշարը, որին մասնակցել է 17 համալսարանների շուրջ հարյուր աշակերտ: Ինչպես հաղորդում է «Ազդակը», մրցաշարն անցկացվել է Լիբանանի պինգ պոնգի ֆեդերացիայի հովանավորությամբ: Բեյրութի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Դվին Մունջողլյանը, ով մրցաշարին մասնակցել է ՀՄԸՄ Բեյրութի ներկայացուցչական խմբի կազմում, եզրափակիչում 3-0 հաշվով պարտության մատնելով Ռիտա Պըսեյպեսին, աղջիկների մրցումներում արժանացել է հաղթողի տիտղոսին: Կիսաեզրափակիչում Դվինը 3-1 հաշվով պարտության է մատնել Մոնիկա Մըրին, իսկ քառորդ եզրափակիչում 3-0 հաշվով հաղթել է Պամելա Ժընոնին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play