«Գեղարդ մսամթերքի կոմբինատ»-ը հանվեց մսամթերքի շուկայում<br /> գերիշխողների գրանցամատյանից<br />


«Գեղարդ մսամթերքի կոմբինատ»-ը հանվեց մսամթերքի շուկայում
գերիշխողների գրանցամատյանից

  • 24-09-2009 18:44:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի սեպտեմբերի 24-ի նիստում ընդունված որոշմամբ մսամթերքի շուկայում գերիշխող համարվող «Գեղարդ մսամթերքի կոմբինատ»-ը հանվեց գերիշխողների գրանցամատյանից: Հանձնաժողովի ներկայացրած տվյալներով, 2008թ.-ի գործունեության տվյալների համաձայն, մսամթերքի շուկայում գործել է 33 տնտեսվարող, որից 25-ը արտադրող, 8-ը` ներմուծող: Տնտեսվարողների ներկայացրած տվյալների համաձայն, մսամթերքի ներմուծման ծավալը 2008թ.-ին կազմել է 55,99 տոննա, (2004թ.-ին` 27,3 տոննա), արտադրության ծավալը` 436,16 տոննա (2004թ.-ին` 197,8 տոննա), իրացման ծավալը` 450,22 տոննա (2004թ.-ին` 213,5 տոննա), արտահանման ծավալը` 0,36 տոննա (2004թ.-ին` 8,7 տոննա): Նախորդ տարվա տվյալներով, շուկայում իրացման առավել մեծ բաժին ունեին «Լինդա» (24,6%), «Արդելիկատես» (13,2%) եւ «Մուշ» (10,9%) ընկերությունները: Շուկայում առկա չէ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ: Ուսումնասիրության արդյունքները կտրամադրվեն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն