Հայաստանի ծանրորդները նախապատրաստվում են Եվրոպայի
երիտասարդական առաջնությանը
21-07-2009 18:28:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 25-ից օգոստոսի
2-ը Շվեդիայում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական
առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն Սմբատ Մարգարյանը (56
կգ, Երեւան), Ռուբեն Մամոյանը (62 կգ, Էջմիածին), Հայկ Հակոբյանը
(+105 կգ, Գյումրի), Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ, Արարատ), Ալլա
Սամվելյանը (58 կգ, Բաղրամյան) եւ Աստղիկ Գալստյանը (63 կգ,
Երեւան):
Տղաների թիմը հուլիսի 13-ից ուսումնամարզական հավաք է
անցկացնում Աբովյանում, իսկ աղջիկները իրենց անձնական մարզիչների
հետ նախապատրաստվում են տեղերում: