ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 25-ից օգոստոսի
2-ը Շվեդիայում կանցկացուի ծանրամարտի Եւրոպայի երիտասարդական
առաջնութիւնը, որտեղ Հայաստանը կներկայացնեն Սմբատ Մարգարեանը (56
կգ, Երեւան), Ռուբէն Մամոյեանը (62 կգ, Էջմիածին), Հայկ Յակոբեանը
(+105 կգ, Գիւմրի), Ռուբէն Ալեքսանեանը (+105 կգ, Արարատ), Ալլա
Սամուէլեանը (58 կգ, Բաղրամեան) եւ Աստղիկ Գալստեանը (63 կգ,
Երեւան):
Տղաների թիմը յուլիսի 13-ից ուսումնամարզական հաւաք է
անցկացնում Աբովեանում, իսկ աղջիկները իրենց անձնական մարզիչների
հետ նախապատրաստւում են տեղերում: