Հայաստանի ծանրորդները նախապատրաստւում են Եւրոպայի<br /> երիտասարդական առաջնութեանը<br />


Հայաստանի ծանրորդները նախապատրաստւում են Եւրոպայի
երիտասարդական առաջնութեանը

  • 21-07-2009 18:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 25-ից օգոստոսի 2-ը Շվեդիայում կանցկացուի ծանրամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնը, որտեղ Հայաստանը կներկայացնեն Սմբատ Մարգարեանը (56 կգ, Երեւան), Ռուբէն Մամոյեանը (62 կգ, Էջմիածին), Հայկ Յակոբեանը (+105 կգ, Գիւմրի), Ռուբէն Ալեքսանեանը (+105 կգ, Արարատ), Ալլա Սամուէլեանը (58 կգ, Բաղրամեան) եւ Աստղիկ Գալստեանը (63 կգ, Երեւան): Տղաների թիմը յուլիսի 13-ից ուսումնամարզական հաւաք է անցկացնում Աբովեանում, իսկ աղջիկները իրենց անձնական մարզիչների հետ նախապատրաստւում են տեղերում:
  -   Սպորտ