Շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը մասնակցում է Իսպանիայի<br /> «Դոնաստիա» փառատոնին<br />


Շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը մասնակցում է Իսպանիայի
«Դոնաստիա» փառատոնին

  • 09-07-2009 20:05:00   | Իսպանիա  |  Սպորտ
ՍԱՆ ՍԵԲԱՍՏԻԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանն այս օրերին հանդես է գալիս Իսպանիայի Սան-Սեբաստիան քաղաքում շարունակվող «Դոնաստիա» փառատոնում: Ինչպես հաղորդում է «Առավոտը», նրա մրցակիցներն են ռուսաստանցիներ, աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը, Պյոտր Սվիդլերը, Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Հարիկա Նակամուրան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ֆրանցիսկո Վալյեխոն եւ Պաբլո Սան Սեգունդոն (երկուսն էլ` Իսպանիա), Խուլիո Գրանդան (Պերու), Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play