ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կօգնեն<br /> հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական<br /> հետեւանքները<br />


ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կօգնեն
հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական
հետեւանքները

  • 24-03-2009 21:26:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Համաշխարհային բանկի` հոլանդական խմբում նաեւ Հայաստանը ներկայացնող, գործադիր տնօրեն Ռուդոլֆ Յան Թրեֆերսի մարտի 24-ի հանդիպմանը քննարկվել են ներկայիս համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀԲ-ի հետ Հայաստանի հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տ.Սարգսյանը հույս է հայտնել, որ այսուհետ եւս ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք հիմնականում ուղղվելու են փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը, սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, կօգնեն հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները: Վարչապետն ընդգծել է, որ ճգնաժամը մի կողմից նաեւ նոր հնարավորություններ է ստեղծում, որից պետք է օգտվել` ավելի եռանդուն իրականացնելու բարեփոխումները, հավաքագրելու ներքին կարողությունները, բացահայտելու մրցունակ ոլորտները: Ըստ նրա, Հայաստանում տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քիմիական, հանքահումքային եւ այլ ոլորտներում աճի որոշակի ներուժ կա, որը նաեւ ՀԲ-ի աջակցությամբ հնարավոր է արդյունավետորեն զարգացնել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն