ՀՀ ԳԱԱ-Ի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է 4 ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ<br /> ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ՀՀ ԳԱԱ-Ի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է 4 ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 01-11-2006 17:19:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նոյեմբերի 1-ի նիստում հաստատվել են 4 գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենների թեկնածությունները: ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել է Արամ Պապոյանը, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում` Արսեն Հախումյանը, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում` Արտակ Մկրտչյանը, Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում` Հայկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ կապված 65 տարին լրանալու հետ իրենց պաշտոններից ազատվել էին ՀՀ ԳԱԱ-ի գիտահետազոտական կազմակերպությունների 23 տնօրեն: ԻՆչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԳԱԱ-ի Լրատվական ծառայությունից, մոտակա ժամանակահատվածում ԳԱԱ-ի նախագահությունում կքննարվեն մյուս ինստիտուտների տնօրենների թեկնածությունները:
Նոյյան տապան  -   Հասարակություն