2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ<br /> ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՄՈՏ 6 ՄԼՆ ԴՐԱՄԻ 149<br /> ԽԱԽՏՈՒՄՆԵՐ<br />


2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՄՈՏ 6 ՄԼՆ ԴՐԱՄԻ 149
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

  • 01-11-2006 16:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սոցիալական ծառայության 14 տարածքային գործակալություններում (ՍԾՏԳ) այս տարի իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ պարունակող 149 գործեր: Այս մասին նոյեմբերի 1-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վերահսկողության եւ սոցիալական մոնիտորինգի վարչության պետ Վահան Բաղդասարյանը: Նա նշեց, որ արձանագրված խախտումների գերակշիռ մասը` 83-ը, պայմանավորված է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված կեղծ տեղեկանքներով, ինչի հետեւանքով պետբյուջեին հասցված վնասի չափը կազմել է 721 հազար դրամ: Վ.Բաղդասարյանը նշեց, որ արձանագրվել է նաեւ ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության ոչ հասցեական նշանակման եւ վճարման 2 մլն 919 հազար դրամի (մոտ 6,7 հազար ԱՄՆ դոլար) 26 խախտում: Ըստ Վ.Բաղդասարյանի, սեպտեմբերի 1-ի դրությամբ ետգանձան ենթակա գումարը կազմել է 5 մլն 889 հազար 500 դրամ: Վ.Բաղդասարյանը նշեց, որ ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 10 տարածքային կենտրոններում անցկացված ստուգումների արդյունքում խախտումներ են հայտանբերվել 81 կենսաթոշակառուի գործերում: Ըստ նրա, արձանագրվել են մոտ 2,3 մլն դրամով ավելի եւ մոտ 200 հազար դրամի թերի վճարումներ: Վ.Բաղդասարյանը որպես օրինակ նշեց, որ Թալինի սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոնում կենսաթոշակ նշանակելու եւ վերահաշվարկելու համար հիմք հանդիսացող անհրաժեշտ փաստաթղթերի հավաստիության ստուգման արդյունքում 6 կենսաթոշակառուի գործերում հայտնաբերվել են կեղծ տեղեկանքներ, որոնք տրվել են ՀՀ Ագզային արխիվի Թալինի տարածքային ներկայացուցչության կողմից:
Նոյյան տապան  -   Հասարակություն