ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ-ՕՍԿԱՆՅԱՆ<br /> ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ<br /> ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ<br />


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ-ՕՍԿԱՆՅԱՆ
ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ

  • 24-10-2006 16:20:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով Ֆրանսիա կմեկնի 2007 թվականի հունվարին: Այս մասին հոկտեմբերի 24-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Դուստ-Բլազիի եւ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի վարած բանակցություններից հետո: Հանդիպման ժամանակ նշվել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները վերելք են ապրում, եւ ֆրանսիական ձեռնարկությունները մեծ ուշադրություն են դարձնում ադրբեջանական շուկային: Անցած տարի երկկողմ առեւտրաշրջանառությունը մեծացել է եռակի եւ կազմել մոտ 500 մլն. եվրո: Ֆ. Դուստ-Բլազին հույս է հայտնել, որ Փարիզում կայանալիք Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կնպաստի առաջընթացին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհին: Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, որն իրականացնում է միջնորդություն այդ խնդրի լուծման գործում:
Նոյյան տապան  -   Միջազգային