ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ<br /> ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ<br />


ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • 12-10-2006 17:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհում 124 մլն մարդ տառապում է թույլ տեսողությամբ, ընդ որում տեսողության խնդիրների ավելի քան 75%-ից կարելի է խուսափել հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելման կամ բուժման միջոցով: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը Երեւանի «Քանաքեռ-Զեյթուն» հիվանդանոցում «Ցածր տեսողության բաժանմունք»-ի բացմանը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 12-ին: Նա նշեց, որ Հայաստանում ապրում է թույլ տեսողություն ունեցող 48 հազար մարդ: Թ.Հակոբյանի խոսքերով, բաժանմուքը կնպաստի ձեռքբերովի կուրության կանխագելմանը: Բաժանմունքը հինվել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» (ՀԱՆ) ամերիկյան բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ եւ միակն է Հայաստանում եւ տարածաշրջանում: Ինչպես նշեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը, նորաբաց բաժանմունքը հագեցած էժամանակակից սարքավորումներով, իսկ բաժանմունքում աշխատող մասնագետները համապատասխան վերապատրաստում են անցել: Ն.Եղիազարյանը հայտնեց, որ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում շուտով կբացվի նաեւ Վիրաբուժական հմտությունների կատարելագործման կենտրոն:
Նոյյան տապան  -   Հասարակություն