ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹ ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԱԾ ԱՐԹՈՒՐ ԽԱԼԱԹՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ<br /> ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ. ԵՐԿՈՒՍԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ <br />


ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹ ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԱԾ ԱՐԹՈՒՐ ԽԱԼԱԹՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ. ԵՐԿՈՒՍԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

  • 05-10-2006 20:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւան քաղաքի բնակիչ, «Ավիասերվիս» ՓԲԸ ծառայության պետ Արթուր Խալաթյանի սպանությունը կատարելու կասկածանքով հոկտեմբերի 5-ին ձերբակալվել է 1985 թվականին ծնված Թաթուլ Միրզոյանը: ՀՀ դատախազությունից ստացված տեղեկությունների համաձայն, ելնելով նախաքննությամբ ձեռք բերված տվյալներից, պարզ է դարձել, որ հանցագործության կատարմանը մասնակցել են եւս երկու անձ` Բյուրեղավան քաղաքի բնակիչ Ռոբերտ Սարգսյանը եւ նրա հորաքրոջ որդի Հենրիկ Հովնիկյանը: Վերջիններս գտնվում են հետախուզման մեջ: Հիշեցնենք, որ 37-ամյա Ա.Խալաթյանի դիակը հայտնաբերվել էր սեպտեմբերի 30-ին Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի 04 ԼԼ 653 պետհամարանիշի մեքենայի բեռնախցում` գլխի բազմաթիվ վնասվածքների հետքերով: Ա.Խալաթյանին դաժանաբար ծեծել են եւ շնչահեղձ անելով` սպանել: ՀՀ ոստիկանության տվյալներով, սպանությունը կատարվել է Ա.Խալաթյանի բնակարանին տիրանալու նպատակով: Ա.Խալաթյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն