2009 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ<br /> ԱՊԱՀՈՎՎԱԾ ԿԼԻՆԻ<br />


2009 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ
ԱՊԱՀՈՎՎԱԾ ԿԼԻՆԻ

  • 25-09-2006 18:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի «Հայաստանի ջրամբարների անվտանգություն» ծրագրով մինչեւ 2009թ.-ը կվերանորոգվեն ոչ միայն Կեչուտի, եւ Մարմարիկի խոշոր, այլեւ 22 փոքր ջրամբարներ եւս: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Ջրային համակարգերի բարեփոխումների եւ զարգացման ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը: Ըստ նրա, մինչեւ 2009թ.-ը ապահոված կլինի հանրապետության բոլոր ջրամբարների անվտանգությունն ամբողջությամբ : Միաժամանակ Ա.Ղազարյանը նշեց, որ ֆինանսական հնարավորությունները ներկայումս թույլ չեն տալիս կատարել որոշակի աշխատանքներ, մասնավորապես մեծացնել ջրամբարների տարողունակությունը: Ա.Ղազարյանը նշեց, որ Հայաստանում ջրամբարների կարիքը շատ մեծ է. խորհրդային տարիներին 150 լրացուցիչ նոր ջրամբարի կառուցման նախագիծ է եղել: Ա.Ղազարյանը տեղեկացրեց նաեւ, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսվում է նոր ջրամբարների կառուցում: Արդեն կատարվել են 12` հիմանկանում Արագածի լանջերին, Մեղրիի եւ Մարտունու տարածքներում, ջրամբարների կառուցման հետ կապված ուսումնասիրությունները. կազմվել է դրանցից 7-ի տնտեսական հիմնավորումը: Ներկայումս Հայաստանում գործում են 80 ջրամբարներ, որոնցից վերանորոգման են ենթարկվել 22-ը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն