ՀՈՒՆԻՍԻ 21-Ը ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՍԱԳՆԴՈՒՄ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՕՐՆ Է<br />


ՀՈՒՆԻՍԻ 21-Ը ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՍԱԳՆԴՈՒՄ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՕՐՆ Է

  • 21-06-2006 14:55:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 21-ին հյուսիսային կիսագնդում ընթացիկ տարվա ամենաերկար օրն է: Մոսկվայի ժամանակով 16:26 վրա կհասնի ամառային արեւադարձի պահը: Ամառային արեւադարձը նշանավորում է օրվա լուսավոր ժամանակի տեւողության բարձրակետը. այդ օրը ցերեկը ամենաերկարն է եւ գիշերը ամենակարճը հյուսիսային կիսագնդի համար: Հարավային կիսագնդում ընդհակառակն է` լինում է ամենակարճ օրը եւ ամենաերկար գիշերը,- հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային