«ՖԻԳԱՐՈՅԻ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է<br /> ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԻՐԱՆԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ<br />


«ՖԻԳԱՐՈՅԻ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է
ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԻՐԱՆԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ

  • 05-06-2006 12:55:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանը դեմ է արտահայտվում Իրանում ռազմական գործողության հեռանկարին եւ երկյուղում տարածաշրջանի ապակայունացումից: Իրանյան ատոմային ծրագրի պատճառով ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հնարավոր հակամարտությունը կարող է վերածվել «ապակայունացման, որը կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում: «Մենք համարում ենք, որ տարաձայնությունները պետք է հաղթահարվեն խաղաղ ճանապարհով, դիվանագիտության միջոցով, բարի կամքի ոգով»,- ասել է նա: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, Ի.Ալիեւը հայտարարել է, որ «այդ տարածքը Ադրբեջանի մասն է, եւ նրա երկրի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, հայկական օկուպացիոն ուժերը պետք է հեռանան, եւ միլիոնավոր ադրբեջանցիները, որոնք ենթարկվել են էթնիկական զտման, պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ»: «Ադրբեջանը գտնվում է բուռն տնտեսական զարգացման շեմին, իսկ Հայաստանը մեկուսացված է բոլոր տարածաշրջանային նախագծերից,- ասվում է հարցազրույցում:- Նա չի կարողանա դիմանալ մրցակցությանը եւ կտուժի աղքատությունից: Հայաստանը պետք է հասկանա, որ իր օկուպացիայի քաղաքականությունը ոչնչի չի հանգեցնի»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play