ՋԵՅՀԱՆ ՀԱՍԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ԿՈՒՂԱՐԿՎԻ<br /> ԻՏԱԼԻԱ<br />


ՋԵՅՀԱՆ ՀԱՍԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ԿՈՒՂԱՐԿՎԻ
ԻՏԱԼԻԱ

  • 01-06-2006 19:55:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 28-ին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով թուրքական Ջեյհան նավահանգիստ հասած ադրբեջանական նավթի առաջին խմբաքանակը հունիսի 3-ին կբեռնվի "Katoni" նավագնացական ընկերությանը պատկանող "The British Hawtharne" հեղուկանավը եւ կուղարկվի Իտալիա: Այս մասին հաղորդում է «Ազերթաջ» գործակալությունը: Իսկենդերունի ծովային տրանսպորտի ընկերության նախագահ Մահմուդ Զեյթունօղլուն հայտնել է, որ ադրբեջանական նավթը Ջեյհան նավահանգիստ է հասել առանց որեւիցե խնդրի եւ հունիսի 3-ին կբեռնարկվի հեղուկանավը: Նշելով, որ հեղուկանավը բեռնված 85 հազար տոննա հում նավթը կուղարկվի իտալական Սավոնա նավահանգիստ, Զեյթունօղլուն ընդգծել է, որ դրանով իսկ սկսվում է Իսկենդերունի ծոցը կարեւոր միջազգային նավթային միջանցքի վերածելու գործընթացը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play