ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է ԹՈՒՐՔ-ՄԵՍԽԵԹՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ<br /> ՎՐԱՍՏԱՆ<br />


ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է ԹՈՒՐՔ-ՄԵՍԽԵԹՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
ՎՐԱՍՏԱՆ

  • 26-05-2006 18:58:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանում բնակություն հաստատած թուրք-մեսխեթցիների 6 ընտանիքների Վրաստանում վերաբնակեցման գործընթացը հետաձգվում է: Այս մասին «Ազերի-պրեսին» հայտնել է Ադրբեջանում թուրք-մեսխեթցիների «Վեթեն» ընկերության ներկայացուցչության ղեկավար Իբրահիմ Բուրխանովը: Ըստ նրա, այդ գործընթացը կարող է ավարտվել տարվա վերջին, սակայն առայժմ որոշ պատճառներով վերաբնակեցումը հետաձգվում է: «Չնայած ընտանիքներին օթեւանով եւ հողակտորով ապահովելու Վրաստանի կառավարության խոստմանը, պարզվել է, որ վեց ընտանիքները տեղավորվել են բնակարաններում, որ չունեն տնամերձ հողակտոր: Ըստ որում բնակարանները գտնվում են ոչ թե հենց Գորիում, այլ քաղաքամերձ շրջաններից մեկում»: Բուրխանովը հայտնել է, որ ընտանիքները հրաժարվել են վերաբնակվել, քանի որ այդ պայմանները չեն բավարարվել: «Սակայն, մենք կարող ենք վերադառնալ տվյալ հարցին քննարկումներից հետո, որոնք կայանալու են հունիսի 15-16-ին: Եթե առաջարկվեն ընդունելի պայմաններ, այդ ընտանիքները աշնանը կտեղափոխվեն Վրաստան»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play