ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է ԹՈՒՐՔ-ՄԵՍԽԵԹՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
ՎՐԱՍՏԱՆ
26-05-2006 18:58:00 | Ադրբեջան | Միջազգային
ԲԱՔՈՒ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանում բնակություն
հաստատած թուրք-մեսխեթցիների 6 ընտանիքների Վրաստանում
վերաբնակեցման գործընթացը հետաձգվում է: Այս մասին «Ազերի-պրեսին»
հայտնել է Ադրբեջանում թուրք-մեսխեթցիների «Վեթեն» ընկերության
ներկայացուցչության ղեկավար Իբրահիմ Բուրխանովը: Ըստ նրա, այդ
գործընթացը կարող է ավարտվել տարվա վերջին, սակայն առայժմ որոշ
պատճառներով վերաբնակեցումը հետաձգվում է:
«Չնայած ընտանիքներին օթեւանով եւ հողակտորով ապահովելու
Վրաստանի կառավարության խոստմանը, պարզվել է, որ վեց ընտանիքները
տեղավորվել են բնակարաններում, որ չունեն տնամերձ հողակտոր: Ըստ
որում բնակարանները գտնվում են ոչ թե հենց Գորիում, այլ քաղաքամերձ
շրջաններից մեկում»: Բուրխանովը հայտնել է, որ ընտանիքները
հրաժարվել են վերաբնակվել, քանի որ այդ պայմանները չեն բավարարվել:
«Սակայն, մենք կարող ենք վերադառնալ տվյալ հարցին քննարկումներից
հետո, որոնք կայանալու են հունիսի 15-16-ին: Եթե առաջարկվեն
ընդունելի պայմաններ, այդ ընտանիքները աշնանը կտեղափոխվեն
Վրաստան»: