ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈԴԵԼԸ ՖԻՖԱ-Ի
ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏԸ
26-09-2005 18:00:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մանկապատանեկան
ֆուտբոլի զարգացման Հայաստանի մոդելը ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է
ամենաարդյունավետը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի
ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, որպես
սկզբունքային մոտեցում հաշվի է առնվել Հայաստանի ֆուտբոլի
ֆեդերացիայի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման նպատակային,
երկարաժամկետ ծրագրի գոյությունը եւ դրա հաջող իրագործումը,
միջոցների նպատակային օգտագործումը, մանկապատանեկան ֆուտբոլում
տաղանդավոր երեխաների հայտնաբերումը եւ նրանց աստիճանական անցումը
դեպի մեծ ֆուտբոլ:
Նշվում է նաեւ, որ սեպտեմբերի 28-ին ՀՖՖ-ի գործադիր տնօրեն
Արմեն Մինասյանը եւ ՀՖՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արմեն
Մելիքբեկյանը ՖԻՖԱ-ի անդամ 15 երկրների ներկայացուցիչների առջեւ
հանդես կգան Հայաստանում ՀՖՖ-ի կողմից իրականացվող մանկապատանեկան
ֆուտբոլի զարգացման մոդելի եւ ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցներում
ՀՖՖ-ի իրականացրած ներդրումային քաղաքականության մասին
զեկուցումներով: