ԲԻԼԻԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱՎ ԽԱՉԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ<br />


ԲԻԼԻԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱՎ ԽԱՉԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

  • 09-08-2005 19:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ բիլիարդիստների համաշխարհային ֆեդերացիայի ակումբում (Երեւանի մարզահամերգային համալիր) անցկացվեց «բուրգ» խաղաձեւի Հայաստանի առաջնությունը: Հանրապետության տարբեր քաղաքների ու մարզերի 16 ներկայացուցիչների մասնակցությամբ մրցուներն անցկացվեցին կիսաօլիմպիական մրցակարգով. 2 պարտություն կրող մարզիկը դուրս էր մնում հետագա պայքարից: Երկօրյա մրցապայքարի արդյունքում 1-ին տեղը գրավեց եւ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Խաչիկ Ավետիսյանը (Երեւան): 2-րդ տեղը գրավեց Տիգրան Ղազարյանը (Գյումրի), 3-րդ տեղը` Միսակ Հախոյանը (Երեւան):
Նոյյան տապան  -   Սպորտ