ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԱՇՆԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԱՇՆԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ

  • 08-08-2005 17:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կանանց մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականը, որը Եվրոպայի 2005/06թթ.-ի առաջնության որակավորման առաջին փուլում Իտալիայի, Ավստրիայի եւ Իսրայելի հավաքականների հետ ընդգրկված է 2-րդ խմբում, սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Իսրայելում կմասնակցի որակավորման առաջին փուլի հանդիպումներին: Հանդիպումները տեղի կունենան Ռամատգան քաղաքում` սեպտեմբերի 27-ին, 29-ին եւ հոկտեմբերի 1-ին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, հոկտեմբերին Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի հանդիպումներին կմասնակցի նաեւ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը: Այն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իսրայելի հավաքականների հետ ընդգրկված է 4-րդ խմբում: Հայ ֆուտբոլիստների հանդիպումները նույնպես տեղի կունենան Ռամատգանում` հոկտեմբերի 24-ին, 26-ին եւ 28-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ