Կիրո Մանոյան. «Մենք իրավունք չունենք անձնավորված հարաբերություններով եւ հուզական քայլերով առաջնորդվելու»


Կիրո Մանոյան. «Մենք իրավունք չունենք անձնավորված հարաբերություններով եւ հուզական քայլերով առաջնորդվելու»

  • 19-08-2011 14:21:07   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն օգոստոսի 19-ին խիստ գնահատականներով հայտարարություն է ընդունել, որտեղ մերժել է կազմակերպության մասնակցությունը Լոս Անջելեսում ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ճաշկերույթին: ՀՅԴ մամլո դիվանի խնդրանքով մեկնաբանելով այդ հայտարարությունը, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է. «Հայտարարությունն արտահայտում է Կենտրոնական կոմիտեի դիրքորոշումը եւ թերեւս արդյունք է •աղութում առկա որոշակի տրամադրությունների: Հասկանալի է, որ ՀՀ-ում կուտակվել են բազմաթիվ հիմնահարցեր, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ: Բայց 20-ամյա տարելիցն մեր ընդհանուր հաղթանակի եւ ձեռքբերումների ամրագրումն է: Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում անձնավորված հարաբերություններով եւ հուզական քայլերով առաջնորդվելու, այլ` առիթը պետք է օգտագործենք, մնալով հանդերձ մեր սկզբունքային դիրքերում, նման միջոցառումներով արտահայտելու մեր միասնականությունն ու համախմբվածությունը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play