ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԿԿՆՔԻ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ,<br /> ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԿԿՆՔԻ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ,
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ

  • 19-12-2005 19:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախատեսվում է, որ Հայաստանը սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր կկնքի Նիդեռլանդների, Բուլղարիայի եւ Վրաստանի հետ: Այս մասին դեկտեմբերի 17-ին հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքերով, արդեն իսկ համաձայնեցման փուլում են Բուլղարիայի եւ Վրաստանի հետ կնքվելիք փաստաթղթերը: Ա.Ասատրյանի տեղեկացմամբ, մասնավորապես, Ռուսաստանը եւ Ուկրաինան բարձրացրել են սոցիալական ապահովության ոլորտում ԱՊՀ միջպետական համաձայնագրի մեջ (1992թ.) փոփոխություններ կատարելու հարցը: Վարչության պետը նշեց, թե նախաձեռնությունը վերաբերում է նրան, որ ԱՊՀ մի երկրի սոցապահովագրության համակարգ վճարներ կատարած օտարերկրյա քաղաքացին կարողանա կենսաթոշակ ստանալ իր քաղաքացիության երկրում` վճարներն ստացած երկրի համակարգից: Ըստ համաձայնագրի, ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրը պարտավոր է կենսաթոշակ նշանակել ԱՊՀ մյուս երկրի` իր տարածքում մշտապես բնակվող քաղաքացուն:
Նոյյան տապան  -   Հասարակություն