ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՊԱԳԱ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ<br /> ԿԸՆԴՈՒՆԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՕԼԻ ՌԵՆԸ<br />


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՊԱԳԱ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
ԿԸՆԴՈՒՆԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՕԼԻ ՌԵՆԸ

  • 13-12-2007 18:15:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոմիությունը Կոսովոյի ապագա կարգավիճակի մասին որոշում կընդունի 2008 թվականի գարնանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Reuters»-ը, հայտնել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը: Նշվում է, որ Օլի Ռենի այդ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Սերբիայում անցած չորեքշաբթի հայտարարել են նախագահական ընտրությունների օրը` հունվարի 20-ը: Դիտորդները ենթադրում են, որ Եվրոմիությունում ուզում են սպասել դրանց արդյունքներին, նախքան Կոսովոյի առնչությամբ դիրքորոշման վերջնական հստակեցումը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play