ԵՒՐԱՄԻՈՒԹԻՒՆԸ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՊԱԳԱՅ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
ԿԸՆԴՈՒՆԻ 2008 ԹՈՒԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՕԼԻ ՌԵՆԸ
13-12-2007 18:15:00 | | Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոմիությունը
Կոսովոյի ապագայ կարգավիճակի մասին որոշում կընդունի 2008 թուականի
գարնանը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Reuters»-ը, յայտնել է ԵՄ
ընդլայնման հարցերով յանձնակատար Օլի Ռենը:
Նշւում է, որ Օլի Ռենի այդ յայտարարութիւնը հնչել է այն
բանից յետոյ, երբ Սերբիայում անցած չորեքշաբթի յայտարարել են
նախագահական ընտրութիւնների օրը` յունվարի 20-ը:
Դիտորդները ենթադրում են, որ Եվրոմիությունում ուզում են
սպասել դրանց արդիւնքներին, նախքան Կոսովոյի առնչութեամբ
դիրքորոշման վերջնական յստակեցումը: