ԵՒՐԱՄԻՈՒԹԻՒՆԸ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՊԱԳԱՅ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ<br /> ԿԸՆԴՈՒՆԻ 2008 ԹՈՒԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՕԼԻ ՌԵՆԸ<br />


ԵՒՐԱՄԻՈՒԹԻՒՆԸ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՊԱԳԱՅ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
ԿԸՆԴՈՒՆԻ 2008 ԹՈՒԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՕԼԻ ՌԵՆԸ

  • 13-12-2007 18:15:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոմիությունը Կոսովոյի ապագայ կարգավիճակի մասին որոշում կընդունի 2008 թուականի գարնանը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Reuters»-ը, յայտնել է ԵՄ ընդլայնման հարցերով յանձնակատար Օլի Ռենը: Նշւում է, որ Օլի Ռենի այդ յայտարարութիւնը հնչել է այն բանից յետոյ, երբ Սերբիայում անցած չորեքշաբթի յայտարարել են նախագահական ընտրութիւնների օրը` յունվարի 20-ը: Դիտորդները ենթադրում են, որ Եվրոմիությունում ուզում են սպասել դրանց արդիւնքներին, նախքան Կոսովոյի առնչութեամբ դիրքորոշման վերջնական յստակեցումը:
  -   Միջազգային