2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ՆԵՐԿՐՎԵԼ 6284 ՆՈՐ ԵՎ 16,6 ՀԱԶԱՐ<br /> ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ<br />


2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ՆԵՐԿՐՎԵԼ 6284 ՆՈՐ ԵՎ 16,6 ՀԱԶԱՐ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

  • 12-12-2007 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցած տարի ռուսական արտադրության մարդատար նոր մեքենաների շուկայում գործունեություն իրականացրած 7 իրավաբանական եւ 3 ֆիզիկական անձանց կողմից Հայաստան է ներկրվել 4491 մեքենա: ՀՀ Մաքսային պետական կոմիտեի տվյալներով, ըստ իրացման ծավալների ապրանքային շուկայում ամենամեծ բաժինն ունի «Արմենիա Լադա»-ն` 80,18%, որին հաջորդում է «Կարկոմավտո»-ն` 19,05%: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2006թ.-ին նախորդ տարվա համեմատ բարձրացել են ռուսաստանյան արտադրության «ՎԱԶ» եւ «ԳԱԶ» մակնիշի մեքենաների որոշ տեսակների իրացման գները: Այլ երկրներից անցած տարի 30 իրավաբանական եւ 48 ֆիզիկական անձանց կողմից Հայաստան են ներկրվել 1793 նոր մարդատար ավտոմեքենաներ: Ընդ որում, 1263-ը` ներկրվել են իրավաբանական, իսկ 530-ը` ֆիզիկական անձանց կողմից: Բացի այդ, անցած տարի Հայաստան են ներկրվել շահագործման մեջ եղած 1,1 հազար ռուսական եւ 15,5 հազար ոչ ռուսական արտադրության մարդատար ավտոմեքենաներ: Նշենք, որ Հայաստան ավտոմեքենաներ ներկրող տնտեսվարող սուբյեկտներից 14-ը հանդիսանում են օտարերկրյա ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն