ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

  • 09-09-2011 12:31:41   | Հայաստան  |  Քաղաքական
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: ԵԱՀԿ կայքում զետեղված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, Բերնար Ֆասյե, Ռոբերտ Բրադտկե եւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անժեյ Կասպրչիկ) սեպտեմբերի 7-ին հանդիպել են Վիեննայում գործողությունների համակարգման նպատակով` Վիլնյուսում նախարարների մակարդակով ԵԱՀԿ հանդիպումից առաջ: Համանախագահները նաեւ տեղեկացրել են Մինսկի խմբին եւ համանախագահներ-երկրների կառավարություններին խաղաղ կարգավորման սկզբունքների հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքների, բարձր մակարդակով հարաբերություններ հաստատելու, ինչպես նաեւ հրադադարի հաստատման մասին»: Նշենք, որ սեպտեմբերի 8-ին համանախագահները հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ եւ քննարկել խաղաղ գործընթացի հետ կապված հարցերը:
Նոյյան տապան  -   Քաղաքական