«Ժառանգության» ներկայացուցիչը չի բացառում, որ ՀԱԿ-ն ու իշխանությունը հաջորդ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն մեկ միասնական դաշինքով


«Ժառանգության» ներկայացուցիչը չի բացառում, որ ՀԱԿ-ն ու իշխանությունը հաջորդ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն մեկ միասնական դաշինքով

  • 07-06-2011 13:35:58   | Հայաստան  |  Քաղաքական
Հայ Ազգային Կոնգրեսի եւ գործող իշխանության միջեւ այսօր կան գաղափարական ընդհանրություններ: Այս տեսակետը հայտնեց հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, հավելելով , որ միայն մեկ տարբերություն կա. այդ ուժերից մեկը իշխանության դաշտում է, իսկ մյուսը` ընդդիմության: Ըստ նրա, եթե իշխանության բաժանման հարցում երկխոսության արդյունքում կողմերը համաձայնության գան եւ հաղթահարեն այսօրվա անվստահության մթնոլորտը, ապա չի բացառվում, որ ՀԱԿ-ը եւ իշխանությունը հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցեն մեկ միասնական դաշինքով: «Եթե կան այդքան ընդհանրություններ, ապա նույն դաշինքի, կամ նույն իշխանության մեջ լինելը ինչու՞ պետք է հակացուցված լինի»,- ասաց նա: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի համոզմամբ, ՀԱԿ-ի պահանջների շրջանակը իշխանության հետ համաձայնեցված էր: Երկրում քաղբանտարկյալների հարցը լուծված չէ, քանի որ, ըստ Ս.սաֆարյանի, քաղաքական դատավճիռ կայացրած դատավորները չեն պատժվել եւ «քաղբանտարկյալ» երեւույթը երկրում արմատախիլ չի արվել: Նա նշեց նաեւ, որ «Ժառանգության» օրակարգում շարունակում է մնալ «արտահերթ ընտրության հարցի լուծումը» եւ նոր իշխանության ձեւավորումը:
Նոյյան տապան  -   Քաղաքական