<br />



  • 11-05-2004 16:52:00   | Հայաստան  |  Մշակույթ
«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԴԱՐՆ ԱՊՐԵԼ Է»,- ՀԱՄՈԶՎԱԾ Է ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍՏԵՍԻ ԹԱՏՐՈՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակույթի եւ երիտասարդւկթյան հարցերի նախարարությունը` իր ներկայիս աշխատակազմով եւ հաստիքային թվաքանակով, վաղուց արդեն իր դարն ապրած, ավելորդ կառւյց է: Նման կարծիք հայտնեց «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ ցրույցում նշեց Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը: Ըստ նրա, նախարարությունն այսօր ոչ մի լծակ չունի նպաստելու եւ ազդելու թատրոնների եւ ցանկացած մշակութային հաստատության ստեղծագործական աշխատանքի վրա: «Այդ կառույցը ընդամենը նշանակում կամ աշխատանքից ազատում է տնօրեններին, ինչի համար այդքան ուռճացած աշխատակազմ պահելը անիմաստ է»,- նշեց Հ.Ղազանչյանը: Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ արդեն մի քանի տարի է թատրոնը զրկվել է պետական դոտացիայից. վերջինիս բաշխման ժամանակ նախարարությունում կարծել են, թե Երեւանի քաղաքապետարանը պետք է այն հատկացնի, իսկ քաղապետարանում էլ ենթադրել են, թե դա պիտի նախարարությունը անի: Արդյունքում թատրոնը մնացել է առանց պետական ֆինանսավորման, մինչդեռ միայն շենքի պահպանման ծախսերն ավելի շատ է, իսկ տոմսերի գներն ավելի ցածր, քան Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մյուս թատրոններինը: Ըստ Հ.Ղազանչյանի, նախարարությունը հոգում է բոլոր թատրոնների կաթսայատան ծախսերը, իսկ Պատանի հանդիսատեսինը` ոչ: Հոսանքի համար վարձավճարը թատրոնը մուծում է տոմսերի վաճառքից ստացվող խղճուկ եկամուտներից: Բացի այդ,300 դրամ արժեցող տոմսերից գոյացող գումարներից թատրոնը մուծում է նաեւ մի շարք պետական տուրքեր` ավելացված արժեքի հարկ, եկամտահարկ, հեղինակային իրավունի տուրք: Ի դեպ, ներկայումս պարտքերի պատճառով անջատված են թատրոնի հեռախոսները: Ըստ Հ.Ղազանչյանի, կան թատրոններ, որոնք անգամ ներկայացումներ չխաղալով` պետության հատկացրած գումարներով հանգիստ գոյատեւում են, իսկ իրենք ստեղծագործելու փոխարեն զբաղված են գումարներ հաթայթելով: Նա գտնում է, որ այսպիսի վիճակում հնարավոր չէ իրականացնել նոր բեմադրություններ: «Ստեղծվել է անելանելի իրավիճակ, եւ ես արդեն լրջորեն մտածում եմ թողնել եւ դուրս գալ թատրոնից»,- ասաց պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play