ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՍԱՖԻԼՄԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄՈՍԿՎԱՅԻ «ՕՐԵՆՔ ԵՎ<br /> ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՍԱՖԻԼՄԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄՈՍԿՎԱՅԻ «ՕՐԵՆՔ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ

  • 21-04-2004 18:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում ապրիլի 22-ին կմեկնարկի Վավերագրական ֆիլմերի «Օրենք եւ հասարակություն» 6-րդ միջազգային փառատոնը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տեղեկացնում են Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) լրատվական կենտրոնից, փառատոնի «Փողոցի երեխաներ» անվանակարգում մասնակցում է նաեւ կենտրոնի նկարահանած «Խաթարված մանկություն» վավերագրական կինոնկարը: Հայկական տեսաֆիլմը պատմում է Երեխաների ընդունման ու կողմնորոշման երեւանյան կենտրոնի գործունեության մասին: Ֆիլմի սցենարի հեղինակն է ՀՕՖ-ի լրատվական կենտրոնի ղեկավար Լեւոն Լաճիկյանը, ռեժիսորը` Սաթիկ Ստեփանյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play