Մեքսիկայում 11 տարում ավելի քան 100 լրագրող դարձել է թմրանյութի թրաֆիքինգի զոհ


Մեքսիկայում 11 տարում ավելի քան 100 լրագրող դարձել է թմրանյութի թրաֆիքինգի զոհ

  • 15-09-2011 08:15:25   |   |  Հասարակություն

Մեքսիկայում սկսած 2000թ.-ից հանցագործությունների եւ թմրաբիզնեսի  զոհ է դարձել 102 լրագրող: Ըստ «Ռիա Նովոստի» գործակալության, այս մասին ասել է Մեքսիկայի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի ղեկավար Ֆերնանդո Բատիստան: Հրապարակված տվյալների համաձայն` Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենտե Ֆոկսայի կառավարության ժամանակ (2000-2006թթ.) մահացել է 27 լրագրող եւ երկուսը անհայտ կորել են: 2006թ.-ից սկսած, երբ կառավարության գլուխ անցավ Ֆիլիպե Կալդերոնը, երկրում սպանվել է 59 լրագորղ, 14` անհայտ կորել: Իսկ 2008-ից երկրում կտրուկ  աճել է հանցագործությունների թիվը: Սկսած այդ ժամանակվանից  երկրում  ամսական մեկ լրագրող է սպանվում: Այդ իսկ պատճառով ՄԱԿ-ը եւ այլ միջազգային կաղզմակերպություններ համարում են, որ Մեքսիկան լրագրողների պրոֆեսիոնալ գործունեության տեսանկյունից ամենավտանգավոր երկիրն է ամերիկյան մայրցամաքում: Այս տարվա սեպտեմբերին  թմրաբիզնեսի եւ կազմակերպված  հանցագործությունների հետաքննության ժամանակ սպանվել է  երկու հանրահայտ լրագրող: Իսկ հուլիսին հայտնի լրագրող Լոպես Վելասկոն կնոջ եւ որդու հետ սպանվել է իր սեփական տանը: Մեքսիկայի հասարակության մեջ տագնապալի է հատկապես այն երեւույթը, որ այդ հանցագործություններից շատերը մնում են չբացահայտված:
Նոյյան տապան  -   Հասարակություն