Ռուբեն Միրզախանյան.«Մենք ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ ենք վերաբերում ստորագրվող պայմանագրին և կանենք ամեն ինչ`այն երկուստեք կրթական առաջընթացին ծառայեցնելու համար»


Ռուբեն Միրզախանյան.«Մենք ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ ենք վերաբերում ստորագրվող պայմանագրին և կանենք ամեն ինչ`այն երկուստեք կրթական առաջընթացին ծառայեցնելու համար»

  • 06-10-2011 15:22:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հոկտեմբերի 6-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ներկայացուցչության եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջեւ ստորագրվեց կրթության ոլորտի համագործակցության պայմանագրի: Համագործակցության պայմանագիրը ենթադրում է համատեղ ծրագրերի իրականացում ՀՊՄՀ-ի եւ ՌԴ գիտական ու կրթական հաստատությունների միջեւ, ինչպես նաեւ նյութատեխնիկական բազայի համալրում ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով, կրթության որակի բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացների անցկացում, գիտական եւ ուսումնական գրականության թարգմանություններ եւ հրատարակություններ: Համագործակցության պայմանագիրը ստորագրեցին ռուսական կողմից ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական, ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, հայկական կողմից` ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Հանդիպումը բացեց «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության նախագահի տեղակալ Սերգեյ Շապովալովը: Նա շնորհակալություն հայտնեց համագործակցության եւ անկեղծ հարաբերությունների համար: ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը կարեւորեց պայմանագրի ստորագրումը` ընդգծելով այնտեղ նշված համագործակցության ուղղությունների լրջությունն ու մասշտաբայնությունը: “Կարծում եմ ներկաները կհամաձայնեն ինձ հետ, որ ամենակարեւորը հայ ժողովրդի տածած զգացմունքն է ռուս մեծ ժողովրդի հանդեպ, իսկ համագործակցությունը դրա դրսեւորման ձեւերից մեկը: Մենք ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ ենք վերաբերում ստորագրվող պայմանագրին եւ կանենք ամեն ինչ`այն երկուստեք կրթական առաջընթացին ծառայեցնելու համար”: Ապա ելույթ ունեցավ ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը: Նա շնորհավորեց ուսուցիչներ պատրաստող կրթօջախի դասախոսներին` ուսուցչի տոնի առթիվ, այնուհետ խոսեց հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Ըստ նրա` այդ անկրկնելի բարեկամությունը տարիների հետ ավելի է ամրացել: Բանախոսը թվերի եւ փաստերի լեզվով պատմական էքսկուրս կատարեց մինչեւ մեր օրերը` մատնանշելով հայ-ռուսական համագործակցության արդյունքում սոցիալ-տնտեսական, կրթամշակութային եւ այլ ասպարեզների զարգացումները: “Այսօր հայ ընտանիքների 96 տոկոսը ցանկանում է, որ իրենց երեխան լիակատար տիրապետի ռուսաց լեզվին, մի քանի տարի առաջ այդ թիվը տատանվում էր 70-75 տոկոսի սահմաններում: Այսպիսի առաջընթացը հնարավոր է եղել նաեւ ուսուցիչների, կրթական հաստատությունների շնորհիվ”,-իր խոսքում նկատեց Վիկտոր Կրիվոպուսկովը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play